Երաշխավորում ենք Ձեր տեխնիկայի երկարակեցությունը
Նախավաճառքային սպասարկումն իրականացվում է վաճառողի կողմից տեխզննման հետևանքով: Վերացվում են բոլոր տեսանելի թերթունները, ստուգվում է շարժիչի, փոխանցումների տուփի,կամրջակների յուղերի մակարդակները, լուսարձակների ստուգում, հակասառեցվող հեղուկի առկայությունը և մի շարք այլ ստուգումներ:
ՈՒրախ ենք տեղեկացնելու, որ Ձեր տեխնիկաները կսպասարկվեն հատուկ ուսուցում անցած բարձրակարգ մասնագետների կողմից: Կատարվում են ՏՍ-1 և ՏՍ-2 սպասարկման տեսակներ: Տեխնիկական սպասարկումը իրականացվում է Մեր տեխնիկական սպասարկման կայանում այդ թվում նաև մոբիլային ծառայության միջոցով ՀՀ տարածքում, ցանկացած վայրում: Մեր մասնագետները ժամանակ առ ժամանակ անցնում են վերապատրաստման դասընթացներ արտադրող գործարաններում, ունեն համապատասխան սերտիֆիկատներ և օպերատիվ կերպով, կարճ ժամանակահատվածում պատրաստ են լուծել առաջացած ցանկացած տեխնիկական խնդիր: Տեխնիկական և ետ երաշխիքային սպասարկման մեկ ժամի արժեքը կազմում է՝ 14.000 ՀՀ դրամ ներառյալ ԱԱՀ:
Ետերաշխիքային սպասարկումը խորհուրդ ենք տալիս իրականացնել ՄԵՐ ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ: Տվյալ տեսակի սպասարկման գները շուկայականից զգալի ցածր են:
Ընկերությունը առաջարկում է պահեստամասեր գյուղտեխնիկայի և բեռնատար մեքենաների, ինչպես նաև ծանր տեխնիկայի համար: Գործում է ծառայությունների մատուցման վճար, որը կախված է հեռավորությունից և հաշվարկվում է կմ-ով: